Գունանկար և գծանկարի առաջին կիսամյակի ցուցահանդես

Այսօր Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ Միջին և Ավագ դպրոցի սովորողների նկարչության խմբի սովորողների կիսամյակի հաշվետու ցուցահանդեսը։ Դպրոց մտնելիս անմիջապես աչքի ընկան գունավոր և անգույն ստվերանկարները։ Շատ էինք սպասում ցուցահանդեսի բացմանը։ Անցնելիս մեծ դահլիճ վայելեցինք ավագ սովորողների երաժշտական դաշնամուրային կատարումները։ Դրանից հետո անցանք նկարների պատկերասրահով։ Գունանկար և գծանկարի ուսուցիչները ներկայացրեցին ցուցահանդեսը։ Ամենից շատ ինձ դուր եկավ վառ երանգներով պիկսիլային նկարները։ Ցուցահանդեսի ընթացքում «Ֆոլկ բենդը» երաժշտական խումբը սկսեց նվագել հիասքանչ երաժշտություններ և երգել։ Գլուխս պտտվում էր այդ ներդաշնակ և հաճելի նվագից, ուզում էի միանալ նրանց և վայելել ամեն վարկյանը։ Դրանից հետո մենք նրանց շնորհակալություն հայտնեցինք։ Սիրում եմ մեր դպրոցի ընձեռնած հնարավորությունները և բոլոր հարթակները։

Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg
Image.jpeg

Оставьте комментарий